Ինչպե՞ս օգտվել

01.

Ինչպե՞ս օգտվել հարթակից։

vMall.am հարթակը հանդիսանում է բավականին ինտուիտիվ վեբ-կայք, որը թույլ կտա Ձեզ մինչ մոլ այցելելը, ինտերակտիվ 3Դ վիզուալիզացված միջավայրի օգնությամբ ծանոթանալ խանութների տեսականուն, գներին և հատուկ առաջարկներին։ Խանութները բավականին հաճախ վերանկարահանվելու են, ինչը նշանակում է, որ վեբ-կայքում մշտապես ներկայացված է լինելու նոր տեսականին։

02.

Ինչպե՞ս իրականացնել վիրտուալ այց։

Կայքի հիմնական էջից ընտրեք Ձեր նախընտրած մոլը (այս պահին հասանելի է միայն ՌԻՈ մոլը), սեղմեք «Տեսնել ավելին» և կհայտվեք մոլի էջում։ Հիմնական մասում կտեսնեք մոլի ինտերակտիվ քարտեզը, որի վրա տեղադրված են բոլոր խանութների լոգոները։ Սեղմելով այդ լոգոների վրա՝ կհայտնվեք ընտրված խանութի անձնական էջում, որտեղ կարող եք՝
– Կատարել վիրտուալ այցելություն,
– Ծանոթանալ խանութի հատուկ առաջարկներին,
– Հաստատել ուղիղ կապ խանութի հետ,
– Թողնել էլ․ հասցե, նոր տեսականու, զեղչերի և այլ ակցիաների մասին ինֆորմացիա ստանալու համար։

Վիրտուալ այցելության նվագարկման կոճակի վրա սեղմելով կհայտնվեք տվյալ խանութի 3Դ միջավայրում։ Մկնիկի և սլաքների միջոցով կարող եք շրջել տվյալ միջավայրում, մոտենալ Ձեր նախընտրած հավաքածուներին, ծանոթանալ տեսականուն։ Շրջագայելիս կնկատեք ինտերակտիվ կոճակներ, որոնց վրա սեղմելով կկարողանաք իմանալ տվյալ ապրանքի գինը կամ այլ տեղեկատվություն։

Տվյալ պատուհանի ներքևի ձախ անկյունում կա 3D միջավայրի կոճակ, որը սեղմելով կտեսնեք խանութը 3D տեսքով։ Նույն տեղից կարելի է փոխել տվյալ տեսքը և հայտնվել վիրտուալ այցելության միջավայրում։

Ներքևի աջ անկյունում կարող եք տեսնել FULL SCREEN կոճակը, որը ձեզ թույլ կտա իրականացնել շրջագայությունը ամբողջ էկրանի միջոցով։ Տվյալ կոճակի հետ մեկտեղ կարող եք տեսնել սոցիալական ցանցերում կիսվելու հնարավորություն և Վիրտուալ իրականություն այցելելու կոճակը, սակայն վերջինիս համար Ձեզ պետք կգա հատուկ սարքավորում։

3D վիզուալիզացիա

Ցանկանու՞մ ես հայտնվել քո սիրելի խանութում մեկ հպումով, ծանոթանալ տեսականու հետ առանց տնից դուրս գալու. ուրեմն ճիշտ տեղում ես։